Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող 15 անձ է բերման ենթարկվել
 |tert.am|
14:51 - 07 ապրիլի, 2021

Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող 15 անձ է բերման ենթարկվել |tert.am|

tert.am: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող 15 անձ է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կանայք ակցիա են իրականացրել կառավարության մոտ: Նրանք փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել շենք: Ոստիկանների և կանանց միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել