2021-ի առաջին եռամսյակում երկաթուղային բեռնափոխադրումների անկում է գրանցվել
13:53 - 07 ապրիլի, 2021

2021-ի առաջին եռամսյակում երկաթուղային բեռնափոխադրումների անկում է գրանցվել

2021 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 675,9 հազար տոննա բեռ, ինչը 4,9%-ով պակաս է, քան 2020-ի նույն ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, ընկերության գործառնական գործունեության հիմնական տեսակներից /բեռնափոխադրումներ և կայարանային վճարներ/ ստացված եկամուտները նվազել են 9,7%-ով: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Երկաթուղային արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում` 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 8%-ով, ներմուծումը` 33,4%-ով:

2021 թվականին նկատվող բեռնափոխադրումների նվազման պայմաններում գրանցվում է ուղևորափոխադրումների ծավալի աճ: Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում տեղական հաղորդակցությունում տեղափոխվել է 77,8 հազար ուղևոր, ինչը գրեթե 10%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարի միջազգային ուղևորափոխադրումներ չեն իրականացվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել