Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն. Բադասյանը՝ դատաիրավական բարեփոխումների մասին
 |armtimes.com|
12:19 - 07 ապրիլի, 2021

Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն. Բադասյանը՝ դատաիրավական բարեփոխումների մասին |armtimes.com|

armtimes.com: «Մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցած պրոցեսների համար»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառբալով Մարտի 1-ի գործի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հարցին՝ արդյոք դատարանի երեկվա որոշումից հետո մարտի 1-ի գործը փակված է, նախարարը պատասխանեց. «Չգիտեմ՝ մարտի 1-ի գործով նախաքննության փուլում, եթե չեմ սխալվում, կա գործ որը դեռ շարունակվում է, բայց այս հարցով պետք է դիմել պատասխանատուներին: Ես ոչ թե չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, այլ չեմ տիրապետում ամբողջ տեղեկատվությանը»:

Բադասյանի խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման,  և թե՛ դատաիրավական բարեփոխումների,  թե՛ հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում իրենք դանդաղկոտություն են ցուցաբերել. «Մենք ունենք հաջողություններ ինստիտուցիոնալ մակարդակում, որոնք չեն երևում հանրությանը: Կենկրետ ամեն մի գործընթացի մասով կա պատասխանատու քաղաքական իշխանության կողմից, բայց կարծում եմ՝ հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և պետք է ընդունենք, որ մենք ունենք որոշ ձախողումներ»:

Մարտի 1-ի գործին անդրադառնալով՝ լրագրողները  հիշեցրեցին, որ երկրի ղեկավարության մակարդակով հայտարարվեց, որ ըստ էության, մարտի 1-ի գործը բացահայտված է, նախարարը նշեց, որ կան նոր հանգամանքներ. «Բացահայտված են դերակատարները, ովքեր որոշումներ են ընդունել, և այդ որոշումների արդյունքում ինչեր են կատարվել մայրաքաղաքում, բայց կա ՍԴ որոշում, դատարանի կոնկրետ որոշում: Ես հիմնական պատասխանատուն եմ դատաիրավական բարեփոխումների, քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել: Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն, եթե վերլուծվի, որ ես եմ պատասխանատու հենց այդ հարցով»:

Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել