tert.am: «Հրազդան-5» էլեկտրակայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է, որը պայմանավորված է հիմնական սարքավորանքների կապիտալ նորոգման անհրաժեշտությամբ։ Դա անհրաժեշտություն է հետագա աշխատանքը շարունակելու համար: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:
Թե որքան գումար է պահանջվում վերանորոգման համար, ընկերությունից փոխանցեցին, որ նախնական արժեքը 16 մլն եվրո, որը չի փոխհատուցվել կայանից առաքվող էլեկտրական էներգիայի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առաջարկված սակագներով:
«Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծի բացակայության պայմաններում՝ «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը բերել է նշված գործունեության վնասաբերության և որպես արդյունք, մոտ 100.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկի գոյացմանը, ինչպես նաև՝ նորոգում իրականացնելու համար լրացուցիչ 16 մլն եվրո ներգրավելու անհրաժեշտությանը»,- պատասխանել են «Գազպրոմ Արմենիա»-ից։
comment.count (0)