2021-ի ապրիլի 1-ի դրությամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թիվն ավելացել է. ՊԵԿ
11:21 - 07 ապրիլի, 2021

2021-ի ապրիլի 1-ի դրությամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թիվն ավելացել է. ՊԵԿ

2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի քան 18%-ով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թիվը:
 
Այսպես, 2021 թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է 42801 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նախորդ տարվա` 36198-ի փոխարեն:
 
Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը:
 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մշակել է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերաբերյալ իրազեկման թերթիկներ`
 
ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված իրազեկման թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ:
 
անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար նախատեսված իրազեկման թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել