Սերգեյ Շոյգուն հայտարարել է ՌԴ Զինված ուժերի բոլոր տեսակների մարտական պատրաստվածության ստուգման մասին |factor.am|
19:48 - 06 ապրիլի, 2021

Սերգեյ Շոյգուն հայտարարել է ՌԴ Զինված ուժերի բոլոր տեսակների մարտական պատրաստվածության ստուգման մասին |factor.am|

factor.am: Ռուսաստանը սկսել է բանակի մարտական պատրաստվածության ստուգումները: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շոյգուի խոսքով՝ զորքերը մեկնել են մարտական, հատուկ-մարտավարական և երկկողմ վարժանքների զորավարժարաններ: Նա պահանջել է ապահովել «ուսուցման որակը և ռազմական էշելոնների ու տեխնիկայի տեղաշարժի հարցում անվտանգությունը»:

Զորավարժություններն անցկացվում են բոլոր ռազմական շրջանների տարածքներում և Հյուսիսային նավատորմի տարածքում, Հեռավոր Հյուսիսում, Կուրիլյան կղզիներում և Կամչատկայում: Ընդհանուր առմամբ, ապրիլին կանցկացվեն տարբեր ծավալների 4048 վարժանքներ, ներառյալ՝ 812 երկկողմանի վարժություններ, 101 զորավարժարանում և ուսումնամեթոդական բազայի 520 հաստատություններում: Ստուգվելու են Ռուսաստանի զինված ուժերի բոլոր տեսակները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել