Զելենսկին հայտարարել Է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող Է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում |armenpress.am|
16:44 - 06 ապրիլի, 2021

Զելենսկին հայտարարել Է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող Է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ խոսակցության ընթացքում հայտարարել Է, որ Կիեւի համար առավել հրատապ հարցը ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ գործողությունների պլան (ԱԳՊ) ստանալն Է:

Մենք հանձնառու ենք մեր բանակի եւ պաշտպանական հատվածի բարեփոխմանը, բայց միայն բարեփոխումներով Ռուսաստանին չես կանգնեցնի: ՆԱՏՕ-ն Դոնբասում դեպի պատերազմի ավարտ տանող միակ ճանապարհն Է:

ԱԳՊ-ն իսկական նախազգուշացում կդառնա Ռուսաստանի համար»,-Զելենսկու խոսքը ապրիլի 6-ին մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին իրազեկել Է «Ռուսաստանի կողմից ուկրաինական սահմանների մոտ զորքերը կենտրոնացնելու եւ հարձակման դրանց պատրաստ լինելու մակարդակի բարձրացման մասին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել