Ապրիլի 8-9-ն Ադրբեջանը և Թուրքիային նոր օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնեն |tert.am|
16:35 - 06 ապրիլի, 2021

Ապրիլի 8-9-ն Ադրբեջանը և Թուրքիային նոր օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնեն |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների համատեղ տարեկան ծրագրի շրջանակում ապրիլի 8-ին օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կսկսվեն, որոնց մասնակցելու են երկու երկրների ռազմական անձնակազմերը, հայտնում է haqqin.az-ը։

Զորավարժություններն ավարտվելու են ամսի 9-ին։

Զորավարժությունները, որոնք անցկացվելու են Ադրբեջանում, տեղի են ունենալու համակցված ռազմահրապարակներում, որոնք գտնվում են Ադրբեջանի բանակի միացյալ զորամիավորումների պատասխատավության գոտու տարբեր ուղղություններում:

Զորավարժությունների հիմնական նպատակը փոխգործակցության ու ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների մարտունակության բարձրացումն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել