Մաղթում եմ, որ Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ. Ֆրանսիայի Սենատի պատգամավոր
15:03 - 06 ապրիլի, 2021

Մաղթում եմ, որ Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ. Ֆրանսիայի Սենատի պատգամավոր

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի (Սենատ) Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն նամակ է հղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նամակում ասված է. «Ուրախ եմ, որ մեր Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների և ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց Ձեր ժողովուրդը:

Մաղթում եմ, որ այս հույսը հնարավորինս արագ իրականանա, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ:

Եվ հաճույքով և պատվի զգացումով եմ ընդունում Ձեր ջերմ հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին, երբ իրավիճակը դա թույլ տա:

Վերահաստատելով Ձեզ իմ կատարյալ աջակցությունը, ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը

Կարող եք վստահ լինել իմ լիակատար աջակցության և ձեր կողմից պաշտպանվող Արցախ երկիր այցելելու ցանկության մեջ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել