Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժություններն են սկսել |tert.am|
13:56 - 06 ապրիլի, 2021

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժություններն են սկսել |tert.am|

tert.am: Սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական անձնակազմերի մասնակցությամբ կապի զորքերի համատեղ մարտավարական և հատուկ զորավարժությունները: Այս մասին գրում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Զորավարժությունների ընթացքում մարտական պատրաստության առաքելություններ կատարելու վայրեր տեղափոխված ռազմական կապավորները կմշակեն հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել