ԴԺՀ-ի շփման գծում իրադրությունը գնահատել են որպես բավականին վտանգավոր |armenpress.am|
12:09 - 06 ապրիլի, 2021

ԴԺՀ-ի շփման գծում իրադրությունը գնահատել են որպես բավականին վտանգավոր |armenpress.am|

armenpress.am: Իրադրությունը Դոնբասի շփման գծում կարելի Է գնահատել որպես բավականին վտանգավոր. Ուկրաինայի ուժայինները տեխնիկա են բերում, ականազերծում են անցկացնում դիրքերից առաջ, հայտարարել Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության՝ հակամարտության կարգավորման գծով շփման խմբում լիազոր ներկայացուցիչ, ԴԺՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Նատալյա Նիկոնորովան:

Ավելի վաղ ԴԺՀ-ում հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից գնդակոծությունների թվի ավելացման մասին: Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը չի բացառել Դոնբասում Կիեւի լայնամասշտաբ գրոհի հնարարավորությունները, նշելով, որ «Ուկրաինայում դրա համար ամեն բան պատրաստ Է»:

«Այժմ մենք օպերատիվ իրադրությունը գնահատում ենք որպես բավականին վտանգավոր, քանի որ ուկրաինական կողմից շփման գծի մոտ տեխնիկա բերելու հաստատված փաստեր կան: Դրանից բացի, հենց այնպես չԷ նաեւ ականազերծման անցկացումն Ուկրաինայի դիրքերից առաջ. ամենայն հավանականությամբ՝ հարձակվելու համար»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել Է Նիկոնորովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել