tert.am: Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին, որում անդրադարձել է 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին:

Պոզների հարցին այն մասին, թե ինչու Քոչարյանը հեռացավ 2008 թվականին, նա պատասխանել է, որ լրացել էր սահմանադրությամբ ամրագրված ժամկետը: Խոսելով 2008 թվականի մարտին Երևանում զոհերի համար պատասխանատվություն կրելու մասին, քանի որ իրեն մեղադրում էին արյուն թափելու համար Քոչարյանն ասել է.

«Բացատրեմ: Արդեն ընտրված էր ՀՀ նոր նախագահը: Իմ ժամկետը ավարտին էր մոտենում և 2008 թվականի ապրիլի 9-ին ես հանձնեցի իմ լիազորությունները: Այսինքն՝ խոսքը իմ կողմից սեփական իշխանությունը պահպանելու մասին չէր: Փողոցային անկարգություններ էին տեղի ունենում, արտակարգ դրություն էր սահմանվել, ոստիկանության հետ բախումներ էին տեղի ունենում, որի ընթացքում 2 ոստիկան մահացավ, ավելի քան 180 մարդ էր վիրավորվել: Բեկորային վնասվածքներ կային, վիրավորվել էին նաև Մոլոտովի կոկտեյլներից: Այսինքն, միակ բանը, որ ես արել եմ այդ ժամանակ, արտակարգ դրություն սահմանելն էր, ինչը  ես պարտավոր էի անել` ելնելով ծառայողական դիրքից: Տառացիորեն մեկ շաբաթ առաջ Հայաստանի սահմանադրական դատարանը չեղարկել է օրենքի այն հոդվածը, որով ինձ մեղադրանք է առաջադրվել։