tert.am: Ռուս լրագրող Վլադիմիր Պոզների հեղինակային հաղորդման շրջանակում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին և պատասխանելով լրագրողի հարցին՝ նշել է, որ մեզ համար սպառնալիք է Թուրքիան:

«Իհարկե, Թուրքիան: Սպառնալիքը մեզ համար պատմական է, այն ընկալվում է ինչպես հայերի կողմից, այնպես էլ թուրքերն են մեզ ընկալում որպես սպառնալիք: Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանի բացման պարագայում կանի ամեն ինչ, որ Հայաստանը վերածի Աջարիայի նման վայրի՝ իր բիզնեսի տեսանկյունից, իր տնտեսության տեսանկյունից: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում»,- ասել է նա:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ մեր պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան վրդովեցնում է ոչ միայն Թուրքիային, այլև ԱՄՆ-ին, ինչպես նաև շատ շատերին:

«Հայաստանում բավականին ակտիվ աշխատում են ուժեր, որոնք փորձում են խաթարել այդ հարաբերությունները, մեղադրել Ռուսաստանին պատերազմում պարտվելու մեջ։ Այսպես կոչված՝ հասարակական կազմակերպությունները»,- ասել է Քոչարյանը: