Եվրոպան պետք է սա տեսնի՝ հասկանալու համար, թե ինչ է պատերազմը. Եռաբլուր են այցելել Ջոնաթան Լաքոթն ու Եվրախորհրդարանի պատգամավորը
 |armtimes.com|
22:08 - 05 ապրիլի, 2021

Եվրոպան պետք է սա տեսնի՝ հասկանալու համար, թե ինչ է պատերազմը. Եռաբլուր են այցելել Ջոնաթան Լաքոթն ու Եվրախորհրդարանի պատգամավորը |armtimes.com|

armtimes.com: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին այցելել է Եռաբլուր: Նրան ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը: Երկուսն էլ իրենց  ֆեյսբուքյան էջերում այցի հետ կապված գրառումներ են արել:

«Ինձ միշտ հուզում է Եռաբլուրը: Այստեղ ձգվում են Լեռնային Ղարաբաղի պատերազմում զոհված զինվորների գերեզմանները: Նրանց մեծ մասը 18 կամ 19 տարեկան է:

Եվրոպան պետք է սա տեսնի՝ հասկանալու համար, թե ինչ է պատերազմը: Այսպես ասաց Ֆրանսուա-Քսավիե Բելամին՝ տեսնելով այդ գերեզմանները»,- գրել է Ջոնաթան Լաքոթը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին իր հերթին գրել է.

«Եռաբլուր ռազմական գերեզմանատուն: Այս հազարավոր դրոշներից յուրաքանչյուրի տակ անցյալ տարի զոհված զինվորներն են հանգչում: Նրանք պաշտպանեցին Հայաստանն ագրեսիայից: Նրանց մեծ մասը հազիվ քսան տարեկան էր: Ամբողջ Եվրոպան պետք է բացի իր աչքերը և վերջապես դուրս գա լռությունից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել