Ադրբեջանական SOCAR-ը Հայաստան կփոխադրի մինչև 150 մլն խորանարդ մետր ռուսական գազ |hetq.am|
20:45 - 05 ապրիլի, 2021

Ադրբեջանական SOCAR-ը Հայաստան կփոխադրի մինչև 150 մլն խորանարդ մետր ռուսական գազ |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), համաձայն «Газпром экспорт» ՍՊԸ-ի հետ կնքված կարճաժամկետ պայմանագրի, մինչև ապրիլի 15-ը Հայաստան կփոխադրի մինչև 150 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ։ Այդ մասին Интерфакс-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է SOCAR-ի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը։ 

Դեռ մարտի 17-ին «Газпром экспорт» ՍՊԸ-ն հայտարարել էր, որ SOCAR-ի հետ կնքել է ռուսական գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր, որը հնարավորություն կտա շարունակել Հայաստանի սպառողներին գազի անխափան մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազամուղի պլանային վերանորոգման աշխատանքների ժամանակ։

Ընկերությունը հայտնել էր, որ վերանորոգման աշխատանքները հնարավոր է ձգվեն մոտ երեք շաբաթ։ Դրա ավարտից հետո գազամատակարարումը կիրականացվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի և Վրաստանի տարածքներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել