Պուտինը վավերացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կանոնադրությունը |armenpress.am|
17:55 - 05 ապրիլի, 2021

Պուտինը վավերացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կանոնադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքը. համապատասխան փաստաթուղթը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

Օրենքի համաձայն, Ռուսաստանն ընդունում Է Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ 1953 թվականի հոկտեմբերի 19-ի կանոնադրությունը:

Դրա համաձայն, ՄՄԿ-ն պետք Է ապահովի այն միգրանտների կազմակերպված տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվում գոյություն ունեցող մեխանիզմները, փախստականների եւ մյուս անձանց, որոնք համապատասխան ոլորտում միջազգային ծառայությունների կարիք ունեն: Ինչպես նաեւ խնդրանքով եւ համաձայնեցմամբ զբաղվել նրանց հավաքագրմամբ, ընտրությամբ եւ տեղափոխման նախապատրաստությամբ, լեզվական պատրաստմամբ, բժշկական հետազոտությամբ, միգրանտների տեղավորմամբ եւ այլն:

2016 թվականից Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հանդիսանում Է ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություններից մեկը: Ներկայում նրա անդամ Է 173 պետություն: Ութ պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դրա դիտորդներ են: Կազմակերպությունն ավելի քան 400 ներկայացուցչություն ունի ամբողջ աշխարհում. նրա հաստիքացուցակում կա 10 հազարից ավելի աշխատակից: ՄՄԿ-ի տարեկան բյուջեն կազմում Է մոտավորապես 1,4 միլիարդ ԱՄՆ-ի դոլար: Ռուսաստանում ներկայացուցչությունը (բյուրո) բացվել Է 1992 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել