Ադրբեջանը մտադիր է ջրամբարներ կառուցել հսկողության տակ վերցրած տարածքներում |azatutyun.am|
16:47 - 05 ապրիլի, 2021

Ադրբեջանը մտադիր է ջրամբարներ կառուցել հսկողության տակ վերցրած տարածքներում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարությանը հանձնարարել է՝ քննարկել Լեռնային Ղարաբաղում հսկողության տակ հայտնված տարածքներում ջրամբարներ կառուցելու հնարավորությունը:

Այդ մասին Ալիևն ասել է «Մելիորացիայի և ջրի կառավարման» ԲԲԸ նախագահ Զաուր Միկայիլովի հետ տեսակապով տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Ալիևը նշել, է որ «ազատագրված» տարածքներում ջրի ամոենախոշոր աղբյուրներն են Իրանի հետ սահմանին գտնվող «Խուդաֆերինի» և «Գիզ Գալասի» ջրամբարները:

«Դրանք շատ մեծ ջրամբարներ են, Խուդաֆերինի ծավալը 1 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր է, դրա պաշարն օգտագործելու համար, իհարկե, անհրաժեշտ են լրացուցիչ ենթակառուցվածքներ, ջուրը Զանգելան, Ջաբրայիլ, Ղուբաթլի և այլ շրջաններ փոխադրելու համար պետք է կառուցել ջրանցքներ: Դա հսկայական ներուժ է», - ասել է Ալիևը:

Ալիևի խոսքով՝ ավելի քան 10-ը գետերի ակունքներ գտնվում են հսկողության տակ հայտնված տարածքներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել