Կրեմլի խոսնակը պնդում է, որ ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին |azatutyun.am|
15:48 - 05 ապրիլի, 2021

Կրեմլի խոսնակը պնդում է, որ ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր անդրադարձել է Արևմուտքի ղեկավարների մտահոգությունն առաջացնող Ռուսաստանի ռազմական ակտիվությանը և, մասնավորապես, Ռոստովի շրջանում բանակի ստորաբաժանումների տեղաշարժին:

«Ռուսաստանի տարածքում ռուսական զորքի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրներին, քանի որ Ռուսաստանը որևէ կերպ չի սպառնում ուրիշներին: Ռուսական բանակը տեղաշարժվում է այն ուղղություններով, որոնք նպատակահարմար են և այն եղանակով, որն անհրաժեշտ է երկրի պաշտպանության համար», - ասել է Պեսկովը:

Խոսելով Ուկրաինային առնչվող Եվրամիության ղեկավարների մտահոգությունների մասին, Պեսկովը հավաստիացրել է, թե Ռուսաստանն ուրիշ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի համար սպառնալիք չի ներկայացնում:

«Միաժամանակ Ռուսաստանը շատ ուշադիր է սեփական անվտանգությունն ապահովելու հարցերում» - ավելացրել է Կրեմլի խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել