Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը դատարանը մերժել է |tert.am|
14:03 - 05 ապրիլի, 2021

Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը դատարանը մերժել է |tert.am|

tert.am: ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Այս մասին  տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանը գտել է, որ պատասխանող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի փաստարկները՝ հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ, չեն կարող հիմք հանդիսանալ հայցի ապահովման միջոցը վերացնելու համար:

Դատարանը մերժել է նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Փաշինյանի՝ հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին ներկայացված միջնորդությունը` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել