Մարտունու բժշկական կենտրոնում ավարտվել են նոր շենքի հիմքի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները |armenpress.am|
13:06 - 05 ապրիլի, 2021

Մարտունու բժշկական կենտրոնում ավարտվել են նոր շենքի հիմքի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հուլիս ամսից։

Ինչպես տեղեկացրեց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, 2021 թվականի ապրիլի առաջին օրվա դրությամբ արդեն ավարտված են հիմքերի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները։ «Մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը կավարտվի նաեւ հիմնակմախքի հավաքումը, որից հետո կսկսվեն շենքի ներքին կառուցապատման եւ հարդարման աշխատանքները։ Շենքը շահագործման կհանձնվի 2022 թվականի ընթացքում։ Զուգահեռ կընթանաn նաեւ նոր ու ժամանակակից դիահերձարանի շենքի կառուցումը եւ շահագործումը նախկին դիահերձարանի շենքի տարածքում։ Նոր ԲԿ շենքը կառուցվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Այսօրվա դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 20 տոկոսը»,-ասաց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել