Թուրքական բանկի գործադիր տնօրենը մանրամասներ է հաղորդել ԼՂ-ի` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցման ծրագրերից |tert.am|
11:46 - 05 ապրիլի, 2021

Թուրքական բանկի գործադիր տնօրենը մանրամասներ է հաղորդել ԼՂ-ի` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցման ծրագրերից |tert.am|

tert.am: Թուրքական շինարարական ընկերությունները կարևոր մասնակցություն կունենան Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերակառուցման աշխատանքներին, հայտնում է Anadolu-ը։

Այս մասին լրատվական գործակալությանը տեղեկացրել է PASHA բանկի գործադիր տնօրեն Սենք Էյնեհանը՝ նշելով, որ Ադրբեջանը ցանկանում է Թուրքիայի շինարարական փորձը ներդնել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերակառուցման աշխատանքներում։

Էյնեհանն ասել է, որ Ադրբեջանն արդեն 1,3 միլիարդ դոլար է ուղղել նախագծերի իրականացմանը. հաջորդ տարիներին ֆինանսավորումն ավելանալու է:

PASHA բանկի գործադիր տնօրենն ընդգծել է, որ իր բանկը կմասնակցի 100 կիլոմետր երկարությամբ Վանադա (Ֆիզուլի) - Շուշի ճանապարհի ու Վարանդայի օդանավակայանի կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել