ԵԱՀԿ-ն Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումների տասնապատիկ աճ է արձանագրել |tert.am|
18:29 - 04 ապրիլի, 2021

ԵԱՀԿ-ն Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումների տասնապատիկ աճ է արձանագրել |tert.am|

tert.am: Լուգանսկի մարզում հրադադարի ռեժիմի խախտումների թիվն աճել է ավելի քան տասն անգամ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության հաշվետվության մեջ:

«Լուգանսկի մարզում առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտման 427 դեպք է արձանագրել, այդ թվում՝ 58 պայթյուն: Նախորդ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում արձանագրվել է 31 խախտում»,- ասվում է հաշվետվության մեջ:

Առաքելության տվյալներով՝ հրադադարի ռեժիմի խախտումների մեծամասնությունը գրանցվել է Դոնբասի՝ ուկրաինացի ուժայինների մասնակի վերահսկողության տակ գտնվող բնակավայրի մոտակայքում, որտեղ ռազմատեխնիկա և զորքեր են տեղակայված:

Լուգանսկի ազգային ինքնահռչակ հանրապետության ազգային ոստիկանության ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Կիևը հրետանի է կիրառել ազգային ոստիկանության դիրքերը գրոհելիս:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոնբասում վերջին օրվա ընթացքում 10 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը, մահացել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող` անհայտ պակթուցիկ նյութի պայթելու հետևանքով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել