Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի ընդարձակումը Սևծովյան տարածաշրջանում անհրաժեշտություն է համարում |azatutyun.am|
16:49 - 04 ապրիլի, 2021

Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի ընդարձակումը Սևծովյան տարածաշրջանում անհրաժեշտություն է համարում |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին սոցցանցերում արած գրառումներով շնորհավորել է ՆԱՏՕ-ի ստեղծման 72-ամյակը՝ վերահաստատելով Թբիլիսիի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու անխախտ ձգտումները։

Ֆեյսբուքի իր էջում նա գրել է․ «Մենք խորապես համոզված ենք, որ Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդարձակումն անհրաժեշտ պայման է եվրոպական և համաշխարհային անվտանգության համար։ Վրաստանը պետք է ՆԱՏՕ-ին այնպես, ինչպես ՆԱՏՕ-ն՝ մեզ»:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը Վրաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը ես ասել եմ, որ եկել է ժամանակը դեպի ՆԱՏՕ Վրաստանի առաջընթացի համար»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել