Հանրահավաք Թբիլիսիում՝ 21:00-ից հետո փողոց դուրս գալու արգելքի վերացման պահանջով |tert.am|
21:04 - 03 ապրիլի, 2021

Հանրահավաք Թբիլիսիում՝ 21:00-ից հետո փողոց դուրս գալու արգելքի վերացման պահանջով |tert.am|

tert.am: Թբիլիսիում քաղաքացիական ակտվիստներն այսօր հանրահավաք են իրականացնում՝ պահանջելով վերացնել գիշերային ժամերին փողոց դուրս գալու սահմանափակումը, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով վրացական հեռուստաալիքին:

«Մենք շատ բարկացած ենք, չի կարելի ստիպել սեփական բնակչությանը 200 օր տանը մնալ: Մենք ստրուկներ կամ նախիր չենք, որպեսզի մեզ փակեն տանը»,- հայտնել է քաղաքացիական շարժման առաջնորդը:

Ցուցարարները սկսել են հավաքվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այնուհետև միասին ուղևորվել են դեպի Ռուսթավելի պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը: Նրանք պահանջում են նաև չեղարկել գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը խախտելու համար դուրս գրված տուգանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել