Իրանը չի ընդունում ԱՄՆ պատժամիջոցների աստիճանաբար կասեցումը |1lurer.am|
20:54 - 03 ապրիլի, 2021

Իրանը չի ընդունում ԱՄՆ պատժամիջոցների աստիճանաբար կասեցումը |1lurer.am|

1lurer.am: Իրանական կողմը մտադիր չէ ընդունել պատժամիջոցների կիրառումն աստիճանաբար կասեցնելու ԱՄՆ-ի առաջարկը: Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Պատժամիջոցներն աստիճանաբար հանելու առաջարկը չի քննարկվում: Իրանի վերջնական դիրքորոշումը ամերիկյան բոլոր պատժամիջոցների կասեցումն է»,-հայտարարել է նա:

Նախօրեին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին հայտարարել էր, որ միջուկային գործարքին վերադառնալը կարող է ձգձգվել: Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ Վիեննայում նախանշված հանդիպումը կարող է շատ օգտակար լինել, եթե նույնիսկ առջևում երկար դիվանագիտական ճանապարհ կա անցնելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել