Հունաստանը Թուրքիային դարձյալ մեղադրել է փախստականների նավերը դեպի իրեն պատկանող ջրերն ուղղելու սադրիչ գործողությունների համար |tert.am|
19:59 - 03 ապրիլի, 2021

Հունաստանը Թուրքիային դարձյալ մեղադրել է փախստականների նավերը դեպի իրեն պատկանող ջրերն ուղղելու սադրիչ գործողությունների համար |tert.am|

tert.am: Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում դարձյալ սև ամպեր են կուտակվել: Եվրամիության անդամ երկիրը մեկ անգամ ևս Թուրքիային սադրիչ է անվանել, գրում է Reuters լրատվական գործակալությունը:

Մասնավորապես, Հունաստանը Թուրքիային մեղադրել է փախստականների նավերը դեպի Հունաստանի ջրերն ուղղելու սադրիչ գործողությունների համար:

Պաշտոնական Անկարան կտրականապես հերքել է այս մեղադրանքը: 

Ըստ Հունաստանի միգրացիայի և ապաստանի հարցերով նախարար Նոտիս Միտարաչիի՝ «իր երկրին պատկանող ջրերում հայտնված փախստականներն առանց որևէ կասկածի ժամանել են Թուրքիայի ծովափերից, որը ստացել է Թուրքիայի իշխանությունների աջակցությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել