Էդմոն Մարուքյանը ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին
17:16 - 03 ապրիլի, 2021

Էդմոն Մարուքյանը ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Դեսպանի հետ քննարկել են հետպատերազմական իրողությունները, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման խնդիրը, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ակտիվ դերակատարման հարցը։

Մարուքյանը միաժամանակ դեսպան Թրեյսիին ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների և սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված ԼՀԿ դիրքորոշումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել