Երևանի կրկեսի շենքի շինաշխատանքները շարունակվում են |1lurer.am|
16:47 - 03 ապրիլի, 2021

Երևանի կրկեսի շենքի շինաշխատանքները շարունակվում են |1lurer.am|

1lurer.am: Շուրջ տասը տարի Երևանի կրկեսի դռները հանդիսատեսի առջև փակ են. վերակառուցման աշխատանքները դեռ ավարտված չեն, թե ե՛րբ կգործի կառույցը՝ շատերին է հուզում: Նախորդ տարի դեկտեմբերին կառավարության որոշմամբ «Երևանյան կրկես» ընկերության նկատմամբ հաշվարկված տույժը ներվել, ներդրումների նոր ծավալը հաստատվել, և վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի ավարտը:

Դեռ 2005 թվականին գույքը ներկայացվել էր օտարման. մրցույթով հաղթել էր «Երևանյան կրկես» ՍՊԸ-ն: Վերջինս ստանձնել է 650 մլն դրամի ներդրումային պարտավորություն, նաև, որ ներդրումներն ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ տարի ժամկետով տվյալ պահին գործող «Պետական կրկես» ՊՈԱԿ-ում աշխատող 30 աշխատակիցներին կապահովի աշխատանքով:

«Պետական կառավարման գույքի կոմիտեն ներդրումային պարտավորությունների վերահսկողություն է իրականացնում և 2013-15 թթ. ընկերության ներկայացրած հաշվետվության համաձայն 650 միլիոնի փոխարեն իրականացրել են արդեն 1 միլիարդից ավել ներդրումներ»,- ասում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը։

Կոստանյանը հայտնում է՝ տվյալ ժամանակահատվածում տեղի են ունեցել ընդհանուր ծրագրի մասշտաբային և գումարային փոփոխություն և շինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում ավարտ փաստացի տեղի չի ունեցել․ «Չեն կարողացել ապահովել պայմանագրի մի դրույթը՝ կապված աշխատակիցների հետ, որի հիմքով Պետական գույքի կառավարման  կոմիտեն պայմանագրի կետին հղում անելով՝ շուրջ 7 մլն 200 հազար տույժ և տուգանք է հաշվարկվել»:

2019-ին «Երևանյան կրկես» ՍՊԸ տնօրենը դիմել է պետական կառավարման գույքի կոմիտե ու ներկայացրել, որ փաստացի նախատեսված շինաշխատանքների ծավալների փոփոխություն է տեղի ունեցել: Եթե նախկինում պարտավորվել էին 650 մլն դրամ ներդրում կատարել, ապա հիմա՝ 6 մլրդ:

«Պետական գույքի կառավարման կոմիտեում հանձնաժողով է կազմվել ուսումնասիրվել է տվյալ խնդիրը, և համաձայնություն է ձեռք բերվել, որ այլ լրացուցիչ պարտավորությունների ստանձնման պարագայում 7 մլն 200 հազար դրամը կներվի, ինչպես նաև ժամանակահատվածը կոնկրետ շինաշխատանքների և ներդրումների պարտավորությունների ավարտը կերկարաձգվի»,- ասում է Վարդան Կոստանյանը։:

Այս փուլում Երևանի կրկեսի շենքի շինաշխատանքները շարունակվում են: «Երևանյան կրկես» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Գասպարյան ը վստահեցնում է, որ կունենանք տարածաշրջանի լավագույն կրկեսը․ «Մեր կրկեսը հիմնականում արդեն ավարտման փուլում է, բայց ունենք ձեռք բերելու լուսային, ձայնային աբառուդովանիաները, որոնք ներկրվում են Եվրոպայից, Չինաստանից, որը որ այսօր գործարանների հետ սերտ համագործակցության շրջանում է, իրենք չեն աշխատում, աշխատելու դեպքում էլ իրենց մոտ այնքան վերջին նամակագրությունով ասում էին՝ այնքան հերթ է կուտակվել, որ իրենք չեն կարող ասել՝ քանի՛ ամսից կարող են տան»:

Նախկինում եթե շենքի բարձրությունը 18 մ էր, հիմա 28.5 մետր է, նստատեղերն էլ շուրջ 2300-ն են: Հովհաննիսյանը ներկայացնում է՝ արտաքինից ապակյա շինություն, իսկ ներսից գմբեթ, որը հավաքվել է մետաղով եզերված փայտյա կոնստրուկցիաներով: Ասում է՝ բազմաֆունկցիոնալ գմբեթից կկախվեն լուսային, ձայնային կոնստրուկցիաներ ու ճոպաններ: Կլինեն նաև լեդ էկրաններ:

Շարունակությունը՝ 1lurer.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել