ՀՀ նախագահի հետ հանդիպումներն ավանդական բնույթ են կրում. ՌԴ դեսպան |armenpress.am|
16:24 - 03 ապրիլի, 2021

ՀՀ նախագահի հետ հանդիպումներն ավանդական բնույթ են կրում. ՌԴ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ավանդական է համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները: Ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում պատասխանելով ՀՀ նախագահի հետ պարբերաբար անցկացվող հանդիպումների նպատակի մասին հարցին՝ ՌԴ դեսպանն ասաց, որ հանդիպումների ընթացքում քննարկվում են երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր: «Դա նորմալ, բնականոն շփում է»,- հավելեց դեսպանը:

Դեսպանը նաև անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու՝ ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանի նախաձեռնությանը: Կոպիրկինը նշեց, որ ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է  հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը, ողջունելի է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել