Թեհրանում հայտարարել են, որ Իրանը չի ընդունի պատժամիջոցների աստիճանական վերացման մասին ԱՄՆ-ի առաջարկը |pastinfo.am|
15:20 - 03 ապրիլի, 2021

Թեհրանում հայտարարել են, որ Իրանը չի ընդունի պատժամիջոցների աստիճանական վերացման մասին ԱՄՆ-ի առաջարկը |pastinfo.am|

pastinfo.am: Իրանական կողմը մտադիր չէ ընդունել պատժամիջոցների աստիճանական չեղարկման մասին ԱՄՆ առաջարկը։ Այս մասին շաբաթ Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Պատժամիջոցների աստիճանական չեղարկման մասին առաջարկը չի քննարկվում», - ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «Իրանի վերջնական դիրքորոշումը ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցների չեղարկումն է»:

Ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ միջուկային գործարքին վերադարձը կարող է ձգձգվել։ Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ Վիեննայում կայանալիք հանդիպումը, որը նվիրված Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀԾ), կարող է օգտակար լինել, նույնիսկ եթե առջեւում երկար դիվանագիտական ճանապարհ կա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել