Քննիչն անգամ չի փորձել ոչ միայն իրավական առումով հիմնավորված, այլ գոնե հոդաբաշխ հիմնավորում գտնել․ Իշխան Սաղաթելյանին թույլ չեն տվել 3 օրով բացակայել երկրից
21:28 - 02 ապրիլի, 2021

Քննիչն անգամ չի փորձել ոչ միայն իրավական առումով հիմնավորված, այլ գոնե հոդաբաշխ հիմնավորում գտնել․ Իշխան Սաղաթելյանին թույլ չեն տվել 3 օրով բացակայել երկրից

Ինչպես գիտեք անցած տարվա նոյեմբերից ինձ մեղադրանք են առաջադրել ապօրինի հավաք կազմակերպելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։  Նա մասնավորապես գրել է․

«Փորձեցին ինձ ապօրինի կալանավորել ՝ չկարողանալով՝ կիրառեցին այլ խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին, դրանով սահմանափակելով իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Կուսակցության քաղաքական գործունեության հետ կապված կարևոր գործ ունեի արտերկրում և դիմել էի ՀՔԾ երկրից 3 օրով բացակայելու թույլտվություն ստանալու համար:

Տպավորություն ունեմ, որ քննիչն անգամ չի փորձել ոչ միայն իրավական առումով հիմնավորված, այլ գոնե հոդաբաշխ հիմնավորում գտնել:

Մեկ անգամ ևս արձանագրենք, որ ՀՔԾ-ն ի դեմս Սասուն Խաչատրյանի և իր խամաճիկների շարունակում է կատարել խելագարի ապօրինի հրահանգները և որոշումները՝ դիմելով նոր ապօրինությունների։

Ինչևէ, մեր դեմ նման ճղճիմ միջոցներով իրականացվող հետապնդումը միայն ամրապնդում է պայքարը շարունակելու մեր կամքը օր առաջ ունենալու առանց թուրքի Հայաստան»։

Գրառմանը կից Սաղաթելյանը լուսանկար է հրապարակել։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել