ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները շարունակում են հասարակական տրանսպորտի աշխատանքի դիտարկումը Երևանում և մարզերում
17:22 - 02 ապրիլի, 2021

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները շարունակում են հասարակական տրանսպորտի աշխատանքի դիտարկումը Երևանում և մարզերում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով շարունակում է վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։ Այս մասին հայտնեցին ՔՏՀԱ տեսչական մարմնից:

Ապրիլի 2-ին ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժինների տրանսպորտային անվտանգության աշխատակիցները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկել են 93 տրանսպորտային միջոց։ Կազմվել է 16 արձանագրություն, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակներ չկրելուն։

ՏՄ Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի տարածքային բաժինների տրանսպորտային անվտանգության աշխատակիցները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) հետ Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում համատեղ ստուգայցերով վերահսկել են COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը։  

Իրականացված միջոցառման արդյունքում Արմավիր քաղաքում կազմվել է 24 արձանագրություն, որից 18-ը` իրազեկման թերթիկի բացակայության, 3-ական՝ գերծանրաբեռնված երթևեկության և վարորդի ու ուղևորների կողմից դիմակ չկրելու վերաբերյալ։

Վայոց ձորի մարզում դիտարկվել են 8 ներմարզային և 1 միջմարզային երթուղի՝ 9 միկրոավտոբուս, 2 տաքսի։

Մի քանի միկրոավտոբուսներում բացակայել են իրազեկման թերթիկները, ուղևորներն ու վարորդները հիմնականում պահպանել են հակահամաճարակային կանոնները։

Գեղարքունիքի մարզում,  մասնավորապես Գավառի տարածաշրջանում մշտադիտարկումներ և վերահսկողություն են իրականացվել 18 տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Արձանագրվել է 6 իրավախախտում՝ տրանսպորտային փոխադրամիջոցները գերբեռնված են եղել, ուղեսրահներում բացակայել են ախտահանիչ միջոցներն ու իրազեկման թերթիկները։

Տավուշի մարզում տեսուչները շրջայցեր են կատարել Իջևանի և Դիլիջանի ավտոկայաններում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, արձանագրություններ չեն կազմվել։ Հանրային տրանսպորտի վարորդներին իրազեկման թերթիկներ են տրվել։

Տեսչական մարմնի կողմից  հանրային տրանսպորտում վերահսկողությունը կլինի շարունակական։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել