Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել նրանց՝ սպառնալով նստացույց սկսել |armtimes.com|
13:56 - 02 ապրիլի, 2021

Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել նրանց՝ սպառնալով նստացույց սկսել |armtimes.com|

armtimes.com: Արցախում այժմ ծառայություն իրականացնող զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել նրանց: Այդ նպատակով նրանք հավաքվել են կառավարության մոտ՝ նշելով, որ իրենց խոստացել են հանդիպում կազմակերպել պատկան մարմինների հետ, որը, սակայն, տեղի չի ունեցել կորոնավիրուսի պատճառով:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, մոտենալով քաղաքացիներին նշել է, որ այն, ինչ խոսելու են, հրապարակային խոսման ենթակա չէ: Եղել են մի քանի հանդիպումներ՝ ծնողներից ընտրված խմբի հետ, որոնք երբ փոխանցել են մյուսներին, թե ինչ է քննարկվել, եղել են մի շարք ծնողների հետ անհամաձայնություններ, որից հետո որոշվել է, որ հանդիպում է լինելու բոլոր ծնողների հետ: Ըստ Նաիրի Սարգսյանի, վարչապետը ապրիլի 7-ին մեկնելու է Մոսկվա՝ ՌԴ  նախագահի հետ հանդիպման, որի պատճառով էլ ինքնամեկուսացած է ու հանդիպումներ կազմակերպել չի կարող:

Օգնականն առաջարկեց հանդիպել Մոսկվա այցից հետո, ինչին ծնողները դեմ արտահայտվեցին: Նրանք սկսեցին աղմկել ու հայտարարեցին, որ պահանջում են զինծառայողների զորացրում:

Ի պատասխան, ծնողները նշեցին, որ իրենց խոստացել են հանդիպումից 10 օր անց հստակ պատասխան տալ, այդ օրն այսօր է ու իրենք հավաքվել են՝ պատասխանի պահանջով, այլ բանի համաձայն չեն:

Նաիրի Սարգսյանը նշեց, որ հանդիպում կլինի առաջիկայում ու առաջարկեց շարժվել վարչապետի հիշյալ առաջարկով, ծնողները դարձյալ դեմ արտահայտվեցին՝ մեղադրելով կառավարությանը խաբելու մեջ: Ըստ նրանց, 5 ամիս արդեն պայքարում են այս հարցի համար ու այսօր հենց լուծում են պահանջում ու հայտարարեցին, որ այսօրվանից նստացույց են հայտարարելու, այլ պայմանների համաձայն չենու սպասում են հարցի հստակ լուծման հենց այսօր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել