Արմեն Սրագսյանի դիմումը ՍԴ-ն կքննի հունիսի 1-ին
12:59 - 02 ապրիլի, 2021

Արմեն Սրագսյանի դիմումը ՍԴ-ն կքննի հունիսի 1-ին

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցը ՍԴ-ն կքննի հունիսի 1-ին

Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը որոշելու հարցը Սահմանադրական դատարանը կքննի հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ին: 

ՍԴ որոշման մեջ նշված է, որ գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Պետրոսյանը: Գործի դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով: Այս գործով որպես պատասխանող կողմ հանդես կգա ՀՀ Ազգային ժողովը: 

Հիշեցնենք՝ մարտի 10-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել էր ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել