Այսօր Բելառուսն ու Ռուսաստանը դրսից աննախադեպ ճնշման են ենթարկվում. Լուկաշենկո |tert.am|
10:33 - 02 ապրիլի, 2021

Այսօր Բելառուսն ու Ռուսաստանը դրսից աննախադեպ ճնշման են ենթարկվում. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսը և Ռուսաստանի Դաշնությունը դրսից աննախադեպ ճնշման են ենթարկվում, այս պայմաններում Միութենական պետության շրջանակում համախմբումը թույլ է տալիս երկրներին արդյունավետորեն արձագանքել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքների ամբողջ շարքին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ինչպես ուրբաթ օրը հաղորդվել է նախագահի մամուլի ծառայությունը պետության ղեկավարի կայքում, Լուկաշենկոն շնորհավորել է բելառուսներին և ռուսներին երկու երկրների ժողովուրդների միասնության օրվա կապակցությամբ:

«Համավարակն անհամեմատ խորացրել է բացասական աշխարհաքաղաքական միտումները, և այսօր Բելառուսն ու Ռուսաստանը դրսից աննախադեպ ճնշման են ենթարկվում: Այս իրավիճակում Միութենական պետության շրջանակում համախմբումը թույլ է տալիս արագ և արդյունավետորեն արձագանքել ժամանակակից մարտահրավերների ողջ շարքին և հուսալիորեն երաշխավորում է տարածաշրջանում անվտանգությունն ու ռազմավարական կայունությունը»,-ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքերով` ակնհայտ է, որ և ռուսները, և բելառուսները կենսականորեն շահագրգռված են երկու երկրների իրավահավասարության և անկախության սկզբունքների հիման վրա պետությունների դաշնակցային ինտեգրման հետագա խորացմամբ և փոխշահավետ համագործակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել