Հանդիպում է տեղի ունեցել ԵՄ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ․ ԱԱՏՄ
21:50 - 01 ապրիլի, 2021

Հանդիպում է տեղի ունեցել ԵՄ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրավերով հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական միության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Տեսչական մարմնին ամրակցված շենքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքների հնարավոր համագործակցության ուղիները։
 
ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ տեսչական մարմնին է ամրակցվել Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոց 26 հասցեում գտնվող շենքը։ Այն հնարավորություն կընձեռի լուծել Երևանի տարածքային կենտրոնի գրասենյակային պայմանների բարելավման հարցը, ինչպես նաև ԱԱՏՄ գլխամասն ու Երևանի տարածքային կենտրոնը կմիավորվեն նույն շենքում, ինչն առավել համակարգված և օպերատիվ կդարձնի տեսչական մարմնի աշխատանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել