Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են ԼՂ-ում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցը
 |tert.am|
19:46 - 01 ապրիլի, 2021

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են ԼՂ-ում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցը |tert.am|

tert.am: Այսօր ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքի շրջանակներում Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք, մասնավորապես, առնչվում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորմանը և տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը տարածաշրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կայանալիք հանդիպումների վերաբերյալ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել