Պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների համար գործընթացն առաջիկայում ավելի արագ կիրականացվի

 |armenpress.am|
19:17 - 01 ապրիլի, 2021

Պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների համար գործընթացն առաջիկայում ավելի արագ կիրականացվի |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վերջույթները կորցրած զինվորների պրոթեզավորումն առաջիկայում ավելի արագ կիրականացվի։ Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Կառավարության որոշման համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող բոլոր քաղաքացիների համար իրականացրել ենք կարիքների համալիր գնահատում։ Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում Արցախյան 44-օրյա պատերազմից վերջույթները կորցրած անձինք 120-ն են։ Մենք արդեն սկսել ենք պրոթեզավորման բուն գործընթացը, մասնավորապես, աշխատելով պրոթեզարանների հետ։ Հիմնականում համագործակցում ենք արևմտյան, եվրոպական և ամերիկյան ընկերությունների հետ, և արդեն սկսում ենք իրականացնել դետալների ձեռք բերումը»,- նշեց Առաքելյանը և հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին վերջույթները կորցրած բոլոր անձինք նոր և հիմնական պրոթեզներ կստանան։

Պրոթեզավորման սկիզբը դրվել է մարտի 24-ին, երբ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող և պրոթեզավորում անցած 8 զինվոր առաջին անգամ քայլեց պրոթեզներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել