«ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ, մենք երբեք չենք համաձայնել դրան». Լավրովը հայտնել է, թե ինչ է մնացել ՌԴ-ԵՄ հարաբերություններից |tert.am|
18:26 - 01 ապրիլի, 2021

«ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ, մենք երբեք չենք համաձայնել դրան». Լավրովը հայտնել է, թե ինչ է մնացել ՌԴ-ԵՄ հարաբերություններից |tert.am|

tert.am: Եվրամիության հետ հարաբերություններից, որոնք կործանել է Բրյուսելը, մնացել է միայն առևտրի և ներդրումների պայմանների մասին փաստաթուղթը, սակայն այդ համաձայնագրի գործնական իրագործումը տեղի է ունենում միայն ԵՄ առանձին երկրների հետ երկկողմ կապերով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այն մասին, որ ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ: Մենք երբեք չենք համաձայնել դրան, որ ասոցացման մասին փաստաթուղթ ստորագրենք: Այժմ դա արվում է Արևելյան գործընկերության՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի կողմից: Սակայն ԵՄ-ի հետ հարաբերություններից, որոնք կործանել է Բրյուսելը, մնացել է միայն մի բան՝ առևտրի և ներդրումների պայմանների մասին փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը ուժի մեջ է գտնվում: Մենք համագործակցում ենք առանձին երկրների հետ, բայց ոչ ԵՄ-ի, քանի որ պայմաններն ամրագրվել են, սակայն դրանց գործնական իրականացումը տեղի է ունենում երկկողմ կապերով»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ միակ բանը, որով աչքի է ընկնում ԵՄ-ն այդ ոլորտում, պատժամիջոցների սահմանումն է, արգելքն իր անդամների իրագործել այդ համաձայնագիրը, քանի որ իրենք ցանկանում են «պատժել Ռուսաստանին»:

Վերջերս Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են սրվել այսպես կոչված՝ «Նավալնու գործի» պատճառով: ԵՄ-ն հավելյալ հակառուսական պատժամիջոցներ է սահմանել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել