Մենք չենք հրաժարվում ՆԱՏՕ-ի հետ բանակցություններից, պարզապես չենք ցանկանում լսել Ուկրաինայի մասին. Սերգեյ Լավրով |1lurer.am|
18:00 - 01 ապրիլի, 2021

Մենք չենք հրաժարվում ՆԱՏՕ-ի հետ բանակցություններից, պարզապես չենք ցանկանում լսել Ուկրաինայի մասին. Սերգեյ Լավրով |1lurer.am|

1lurer.am: Պաշտոնական Մոսկվան հերքել է պնդումները, թե Ռուսաստանը հրաժարվում է ՆԱՏՕ-ի հետ բանակցություններից: Հակառակը՝ ցանկանում է մասնակցել գագաթնաժողովին, միայն եթե օրակարգն Ուկրաինայի մասին չլինի՝ փոխանցում է Russia Today-ը:

«Մեր գործընկեր Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ռուսաստանը հրաժարվում է աշխատել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում: Մենք աշխատանքից չենք հրաժարվում, մենք պարզապես չենք ցանկանում նստել ու լսել Ուկրաինայի մասին»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Ուկրաինան որևէ առնչություն չունի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել