tert.am: Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած նախագիծը, ըստ որի Սոցփաթեթի շահառու պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակի կընդլայնվի։ Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անմիջական անդամները հնարավորություն կունենան սոցփաթեթի միջոցով այցելել լողավազաններ, մարզասրահներ։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պարզաբանեց, որ նախագծով սոցփաթեթի շրջանակներում ընդլայնվում է մատուցվող ծառայությունների ցանկը, որից օգտվում են 150 հազար քազաքացիներ՝ բացառությամբ պետական բարձրաստիճան պաշտոնաններից:

«Նախարարները, փոխնախարարները չեն օգտվում, սակայն մնացած աշխատակիցները օգտվում են, այդ թվում՝ դպրոցի, հիմնարկների աշխատակիցները: Մինչև հիմա կար հնարավորություն՝ օգտվել հանգստի ծառայությունից, վարկի մարումից և ուսման վարձի վճարումից, հիմա մենք տվել ենք հնարավորություն՝ օգտվելու նաև մարզասրահների ծառայություններից, հաշվի առնելով, որ պետական համակարգում ներգրավված 150 հազար քաղաքացիների մեջ ներառված են տարբեր սոցիալական խմբերի և տարբեր տարիքի անձիք»,- պարզաբանեց նա: