ԵՄ-ն առաջին եռամսյակում 73 մլն դեղաչափով պակաս պատվաստանյութեր Է ստացել, քան սպասվում Էր |armenpress.am|
16:55 - 01 ապրիլի, 2021

ԵՄ-ն առաջին եռամսյակում 73 մլն դեղաչափով պակաս պատվաստանյութեր Է ստացել, քան սպասվում Էր |armenpress.am|

armenpress.am:  Եվրամիության 27 երկրները դեկտեմբերի 27-ից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակամիջոցում ընդհանուր առմամբ կստանան կորոնավիրուսի դեմ շուրջ 107 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Ապրիլի 1-ին այդ մասին հայտնել Է առողջապահության հարցերով եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսը:

«Մինչեւ այս շաբաթվա վերջը ԵՄ-ն կստանա 107 միլիոն դեղաչափ պատվաստանյութեր»,- ասել Է նա: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տեղեկացրել Էր, որ, պարտավորագրերի համաձայն՝ առաջին եռամսյակում ԵՄ-ում պետք Է ստացվեր 180 միլիոն դեղաչափ: ՝ Մարտի 25 – 26-ը ԵՄ-ի գագաթնաժողովի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ ԵՄ-ն առաջին եռամսյակում պետք Է սատանա Pfizer եւ BioNTech ընկերությունների 66 – 67 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, Moderna ընկերության 10 միլիոն դեղաչափ պատրաստուկ եւ AstraZeneca ֆիրմայի 30 միլիոն դեղաչափ պատվաստանյութ:

Եվրահանձնաժողովը նշել Է, որ AstraZeneca-ն մատակարարել Է առաջին եռամսյակի համար պարտավորագրված ծավալի սոսկ մեկ քառորդ մասը: Դա հաջողվել Է մասնակիորեն փոխհատուցել հունվարին Եվրոպայի Դեղորայքային պատրաստուկների գործակալության այն որոշման հաշվին, որ ԵՄ-ի երկրները Pfizer-ի պատվաստանյութի մեկ սրվակից պետք Է հանեն վեց դեղաչափ՝ հաշվարակված հինգի փոխարեն՝ մեծ ճշգրտության դոզավորման ներարկիչների օգտագործման հաշվին: Այդ որոշումը Pfizer-ին թույլ Է տվել փոքր-ինչ մեծացնել ԵՄ-ին մատակարարվող պատվաստանյութի դեղաչափերի քանակը պարտավորագրային ծավալի համեմատությամբ, չնայած այն բանին, որ մատակարարված սրվակների իրական քանակը եղել Է ավելի քիչ, քան պլանավորվել Էր:

Սակայն, քանի որ Եվրահանձնաժոովի հետ պարտավորագրերն ամրագրում են սոսկ օգտագործման պատրաստ դեղաչափերի թիվը, վիճակարգությունը հաջողվելԷ շտկել: Պատվաստանյութի դեֆիցիտն զգալիորեն դանդաղեցրել Է պատվաստման արշավը Եվրամիությունում, ԵՄ-ի երկրների մեծ մասում զանգվածային պատվաստումը դեռ չի սկսվել, պատվաստումները կատարվում են բնակչության առաջնահերթային խմբերին, իսկ մնացած քաղաքացիները կկարողանան դրանք ստանալ սոսկ գարնան կեսերին կամ նույնիսկ վերջին: Այդ ֆոնին մարտ ամսին Եվրոպայում համաճարակային իրավիճակը կտրուկ վատացել Է, սկսվել Է համավարակի երրորդ ալիքը, ինչը հանգեցրել Է խիստ կարանտինային միջոցների վերականգնման այնտեղ, որտեղ ձմռանը դրանք մեղմացվել Էին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել