Կառավարության որոշմամբ կներդրվի ՀՀ հավաքական թիմերի մարզիկների համակարգային հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական ծրագիր |1lurer.am|
16:27 - 01 ապրիլի, 2021

Կառավարության որոշմամբ կներդրվի ՀՀ հավաքական թիմերի մարզիկների համակարգային հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական ծրագիր |1lurer.am|

1lurer.am: ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել:

Ըստ այդմ, հիմնվելով  2013-2020  թվականներին ՀՀ-ում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքների վրա, ոււսումնասիրելով և վերլուծելով վերջին 10-20 տարվա սպորտային պատրաստության գործընթացի արդյունավետության և էֆեկտիվության պատճառները՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ներդնել համակարգային հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական ծրագիր՝ հագեցած նպատակային և կարևորագույն ինովացիոն մեթոդներով: Ծրագրի նպատակն է՝ օգտագործելով հոգեբանության ժամանակակից օբեկտիվ գործիքային մեթոդները և հոգեբանական աջակցության հնարավորությունները՝ ապահովել մարզիկների բարենպաստ և կայուն ֆունկցիոնալ վիճակը՝ տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել