Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը |armenpress.am|
15:20 - 01 ապրիլի, 2021

Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Գոհունակությամբ ընդգծվել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է:

Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների կարգավորման ընթացքը, որը իրականացվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի  հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն:

Նշվում է, որ այդ համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել