Կընդլայնվի սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը |1lurer.am|
15:07 - 01 ապրիլի, 2021

Կընդլայնվի սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակն ընդլայնելու նպատակով։

Գործող օրենքով՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթ` ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում, տրամադրվում՝ առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման նպատակով։

Ըստ այդմ, նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել