Ուսուցիչները 5 տարին մեկ կանցնեն ատեստավորում |armenpress.am|
14:37 - 01 ապրիլի, 2021

Ուսուցիչները 5 տարին մեկ կանցնեն ատեստավորում |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունն ընդունեց որոշում՝ պետության կողմից ուսուցչի հերթական ատեստավորում`յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ իրականացնելու նպատակով: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի:

Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումը նախատեսվում է կենտրոնացնել առարկայական վերապատրաստման և ընդհանուր մանկավարժական գիտելիքների, աշխատանքի պլանավորման, իրականացման և գնահատման վրա, քանի որ վերջին տարիների ընթացքում էականորեն փոխվել են ինչպես գիտությունները, գնահատման եղանակները, այնպես էլ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները, որոնց միջոցով իրականացվում է ուսուցման գործընթացը նոր մեթոդներով և ռազմավարություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել