ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |amerikayidzayn.com|
13:17 - 01 ապրիլի, 2021

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold">

ԱՄՆ դիվանագետները շեշտում են, որ կոռուպցիան սերտորեն կապված է մարդու իրավունքների ոտնահարումների հետ։

«Մենք խորապես մտահոգված ենք, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Ալեքսեյ Նավալնիին», - չորեքշաբթի ասաց պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Թոմ Սելինջերը ՝ պատասխանելով ընդդիմադիր գործչի մասին հարցին:

Դիվանագետը իր պատասխանում հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Նավալնիի թունավորումը՝ Ռուսաստանին կոչ անելով լիովին համագործակցել միջազգային հետաքննության շրջանակներում: Վաշինգտոնը քննադատել է հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավարին ձերբակալելու Ռուսաստանի իշխանությունների որոշումը:

«Մենք համախմբված ենք մեր դաշնակիցների հետ` կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պարոն Նավալնիին, նրա գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար ձերբակալվել են, ինչպես նաև դադարեցնել նրա կողմնակիցների հետապնդումները: Ռուսաստանի գործողություններն այս հարցում ակնհայտորեն թելադրված են քաղաքական դրդապատճառներով: Պարոն Նավալնիի ձերբակալումն ու ազատազրկումը ծաղրանք է Ռուսաստանի արդարադատության համակարգի նկատմամբ: Սա պարզապես Կրեմլի կողմից պարոն Նավալնիին լռեցնելու հերթական փորձն է: Ինչպես Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի, նա նույնպես ունի Ռուսաստանի սահմանադրության մեջ նշված բոլոր իրավունքները», - ասաց Թոմ Սելինջերը:

«Եթե մենք խոսում ենք պատժամիջոցների հնարավորության մասին, ապա չենք կարող նախապես քննարկել պատժամիջոցների հնարավոր գործողությունները, բայց կարող եմ նշել, որ մենք ակտիվորեն քննարկում ենք բոլոր դեպքերը և կիրառում մեզ տրված լիազորություններն ամբողջ աշխարհում», - ավելացրեց պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան:

Ըստ Թոմ Սելինջերի, Միացյալ Նահանգները հավատարիմ է կոռուպցիայի դեմ պայքարին և աջակցում է նրանց, ովքեր պայքարում են դրա դեմ: Կոռուպցիան պատրվակ է քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումներ և այլ գործողություններ իրականացնելու համար: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը, ինչպես ավելի վաղ ասել է նախագահ Բայդենը, կանխելու և պայքարելու կոռուպցիայի դեմ ողջ աշխարհում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել