Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը կրկին չհասան համաձայնության
 |aliq.ge|
20:50 - 31 մարտի, 2021

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը կրկին չհասան համաձայնության |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև կայացած բանակցությունները նորից անարդյունք ավարտվեցին: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնի միջոնորդությամբ շուրջ 7 ժամ շարունակ ընթացող բանակցություններից հետո շվեդ դիվանագետը հայտարարեց, որ կողմերը պատրաստ չէին փոխզիջումների:

Վրաստանում ԵՄ ներկայացուցչության կողմից հրապարակված տեքստի համաձայն՝ բանակցությունները ընթացել են 5 թեմաների շուրջ.

  1. քաղաքականացված արդարադատության հարցերին անդրադարձ — մասնավորապես 2019 թվականի հունիսյան դեպքերի պատճառով ձերբակալվածների ազատ արձակում համաներման մասին օրենքով,
  2. ընտրական հավակնոտ փոփոխություններ — նախատեսում է առաջիկա ընտրություններն անցկացնել լրիվ համամասնական ընտրակարգով, հաջորդ երկու խորհրդարանականները 2 տոկոսանոց արգելապատնեշով: Բարեփոխումը վերաբերում է նաև տեղական ընտրություններին,
  3. օրենքի գերակայություն / դատական ​​համակարգի բարեփոխում — այս կետում ընդգծված է բազմակուսակցական ներգրավվածության կարևորությունը,
  4. իշխանության բաշխում խորհրդարանում — ուժերի բաշխում կուսակցությունների միջև, մասնավորապես խորհրդարանում 5 կոմիտեի ղեկավարներ են նշանակվում ընդդիմությունից,
  5. առաջիկա ընտրություններ —  կուսակցությունները տարբեր կերպ են գնահատում 2020-ի ընտրությունները և համաձայնվում են խորհրդարանական մանդատների և հաջորդ ընտրություններին մասնակցելու հարցում, վերոնշյալ բարեփոխումները հաշվի առնելով:

Հանդիպումից հետո իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ բանակցությունները չեն կայացել, քանի որ ընդդիմությունը փոխզիջման չի գնացել: Ընդդիմությունում հակառակը, հայտարարում են, որ ամբողջ պատասխանատվությունը իշխանության վրա է և վերջինս չի ցանկանում համաձայնության հասնել:

Ընդդիմության առաջնորդներից Սալոմե Սամադաշվիլիի հայտարարությամբ՝ կողմերը համաձայնության են հասել 5 կետից 3-ի դեպքում, խնդրահարույց են մնացել քաղբանտարկյալների և արտահերթ ընտրությունների հարցերը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել