Թուրքիայի Սահմանադրական դատարանը վերադարձրել է քրդամետ կուսակցությունը փակելու դատախազության հայցը
 |1lurer.am|
20:45 - 31 մարտի, 2021

Թուրքիայի Սահմանադրական դատարանը վերադարձրել է քրդամետ կուսակցությունը փակելու դատախազության հայցը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննել քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության գործունեությունն արգելելու մասին դատախազի հայցը և այն վերադարձրել է վերանայման՝ հաղորդում է Anadolu- ն:

Նշվում է, որ հայցը պատշաճ կերպով չի ձևակերպվել և մշակման կարիք ունի:

Հայցադիմումում Թուրքիայի դատախազությունը Սահմանադրական դատարանից պահանջել է կուսակցության 700 անդամի հինգ տարի զրկել քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքից:

Ավելի վաղ քրդամետ կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգեղլիօղլուն զրկվել էր պատգամավորի կարգավիճակից՝ ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեղադրանքով և դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման: Թուրքիայի իշխանությունները «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությանը մեղադրում են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել