Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ
20:04 - 31 մարտի, 2021

Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Դեսպանին ուղեկցել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։
 
Հովհաննես Հարությունյանը ողջունելով հյուրերին՝ խոսել է երկու երկրների դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունների մասին, մասնավորապես, ընդգծելով Շիրակի մարզում ռուսական կողմի ընդգրկվածության ու ներկայութան մասին։
 
«Պարոն դեսպան բարով եք եկել Շիրակի մարզ, վստահ եմ շատ լավ գիտեք մեր մարզի մասին։ Շիրակի մարզը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն օրինակներից է, ՌԴ մի շարք երկրամասերի հետ ունի համագործակցության բավական փորձ, որն առավել ամրապնդելու և գործնական դարձնելու անհրաժեշտություն ունի։ Վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք հասնել ապակենտրոնացված համագործակցության լուրջ արդյունքների։
 
Հայտնում եմ մեր պատրաստակամությունը լիազորությունների և հնարավորությունների շրջանակում համագործակցելու և նոր ծրագրեր իրականացնելու առումով»,- նշել է Հովհաննես Հարությունյանը։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել